Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Մավրիտանիայի նախագահը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Մավրիտանիայի նախագահը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
14.10.2012 | 13:27

Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երկրի մայրաքաղաքում ռազմական պարեկախումբը պատահաբար կրակ է բացել նախագահական շարասյան վրա։
Երկրի ղեկավարն այժմ գտնվում է ռազմական հոսպիտալում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ